Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարտի 10-ին երաժշտասերներին ներկայացնում է իսպանական թեժ երաժշտության երեկո՝ իսպանացի դիրիժոր և երաժշտագետ Խուան Անտոնիո Ռամիրեսի ղեկավարությամբ: Մենակատարն է Հայաստանում ճանաչված ֆլեյտահար Սարա ՈՒրենյա Կաբրերան:
Կհնչեն Շաբրիե, Տուրինա, Ռոդրիգո, Ալբենիս, Չապի, Սուտույո և Վերտ, Խերոնիմո Խիմենես, Ամադեո Վիվես և Խոսե Սեռանո: Համերգի նախորդ օրը՝ մարտի 9-ին՝ ժամը 14:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահի հյուրերի սրահում ուսանողների և լրագրողների համար կկազմակերպվի դասախոսություն իսպանական երաժշտության և կոմպոզիտորների մասին: